ՄԵՀԶ նախարարությունը հորդորում է չեղարկել նախատեսված մասսայական միջոցառումները
Գլխավոր » Լրահոս » ՄԵՀԶ նախարարությունը հորդորում է չեղարկել նախատեսված մասսայական միջոցառումները

ՄԵՀԶ նախարարությունը հորդորում է չեղարկել նախատեսված մասսայական միջոցառումները

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հանձնարարականը՝ կորոնավիրուսի ներթափանցումն Արցախ կանխելու, արձագանքման և նախազգուշական միջոցառումներ կազմակերպելու նպատակով, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հրամանով մարտի 14-ից 23-ը հանրապետությունում չեղարկվում կամ մինչև հաջորդ ծանուցում հետաձգվում են բոլոր տեսակի մասսայական մշակութային միջոցառումները։

ՄԵՀԶ նախարարությունը հորդորում է ՀԿ֊ներին ու մասնավոր կազմակերպություններին ևս չեղարկել նախատեսված մասսայական միջոցառումները։

1