Մշակութային միջոցառումների տոմսերի առցանց պատվիրման համակարգ՝ Արցախում
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարությունը հանձն է առել մշակել մի նախագիծ, որը հնարավորություն է տալու Ստեփանակերտում եւ Շուշիում տեղի ունեցող մշակութային իրադարձությունների եւ միջոցառումների տոմսերը պատվիրել առցանց:
«Պատվիրատուն հնարավորություն կունենա տոմսեր ամրագրել իր նախընտրած տեղերի համար՝ դրանց դիմաց վճարելով առցանց: Այժմ համակարգը ընդգրկելու է միայն Ստեփանակերտում եւ Շուշիում կայանալիք մշակութային միջոցառումները, սակայն մենք աշխատանք ենք տանելու՝ շրջկենտրոններում կազմակերպվող միջոցառումները եւս ներառելու ուղղությամբ»,- այս մասին այսօր՝ հունվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լեռնիկ Հովհաննիսյանը՝ նշելով, որ համակարգի շնորհանդեսը տեղի կունենա մոտ օրերը: