Մոսկվան ուշադիր հետևում է ադրբեջանա-թուրքական զորավարժություններին. ՌԴ ԱԳՆ
Գլխավոր » Լրահոս » Մոսկվան ուշադիր հետևում է ադրբեջանա-թուրքական զորավարժություններին. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան ուշադիր հետևում է ադրբեջանա-թուրքական զորավարժություններին. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության Տեղեկատվության և լրատվության վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը մեկնաբանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները Թուրքիայի հետ զորավարժություններ անցկացնելու մտադրության մասին, այդ թվում՝ Հայաստանի հետ սահմանին:

«Ըստ առկա տեղեկությունների՝ ռազմական համագործակցության մասին ադրբեջանա-թուրքական գործող համաձայնագրի համաձայն, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Ադրբեջանի տարածքում անցկացվում են համատեղ պլանային օպերատիվ-մարտավարական և թռիչքային-մարտավարական վարժանքներ: Ընդհանուր առմամբ դրանցում մասնակցում են մոտ 5000 զինծառայող, 150 միավոր զրահատեխնիկա, մինչև 150 միավոր հրետանային և հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև մինչև 30 մարտավարական ինքնաթիռ, ուղղաթիռներ, հետախուզություն և անօդաչու թռչող սարքեր:

Մենք, իհարկե, առավել ուշադիր հետևում ենք տարածաշրջանում տիրող իրավիճակին, հատկապես`հաշվի առնելով հայ-ադրբեջանական վերջին սահմանային լարվածությունը, և մենք բոլոր կողմերին խստորեն կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, ներառյալ իրենց ներկայիս ռազմական գործողություններում», — նշել է Զայցևը։

1