Մոսկվան պատրաստ է օգնել Երևանին ու Բաքվին դելիմիտացիայի գործընթացում. Զախարովա
Գլխավոր » Լրահոս » Մոսկվան պատրաստ է օգնել Երևանին ու Բաքվին դելիմիտացիայի գործընթացում. Զախարովա

Մոսկվան պատրաստ է օգնել Երևանին ու Բաքվին դելիմիտացիայի գործընթացում. Զախարովա

Մոսկվան պատրաստ է հյուրընկալել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով հանձնաժողովի հանդիպումը:Դրա անցկացման ժամկետները, սակայն, պետք է որոշեն Երեւանն ու Բաքուն:   Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:«Ռուսաստանը ակտիվ ներդրում է ունենում կողմերի միջեւ խաղաղ պայմանագրի նախապատրաստման գործում, պատրաստ է օգնել նաև դելիմիտացիայի գործընթացում։  Դա կօգնի ամրապնդել անվտանգությունը երկու երկրների սահմանին և տարածաշրջանում», — ասել է Զախարովան: Ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետի գրասենյակը հայտնել էր, որ սահմանազատման հարցերով  հանձնաժողովի հանդիպումը տեղի կունենա օգոստոսին՝ Մոսկվայում:

1