Մոմերով լուռ քայլերթ՝ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր

Ստեփանակերտում արձագանքելով Երևանում գտնվող արցախցի երիտասարդների նախաձեռնությանը՝ այսօր՝ դեկտեմբերի 31-ին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցուց միասնական աղոթքով մեկնարկել է մոմերով լուռ քայլերթ՝ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեր սուրբ նահատակների: