Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն Բրատիսլավայում
ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն ու իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովը դեկտեմբերի 4-ին կհանդիպեն Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարությունից:
«Դեկտեմբերի 4-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեղի կունենք ԵԱՀԿ 26-րդ Նախարարների հանդիպման ժամանակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ». – նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: