Միություն, պայքար, հաղթանակ. Բազմահազարանոց երթ ու հանրահավաք Ստեփանակերտում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Միություն, պայքար, հաղթանակ. Բազմահազարանոց երթ ու հանրահավաք Ստեփանակերտում

Միություն, պայքար, հաղթանակ. Բազմահազարանոց երթ ու հանրահավաք Ստեփանակերտում

Մայիսի 28-ին՝ Հայոց պետականության վերականգնման օրը, Ստեփանակերտում բազմահազարանոց երթ ու հանրահավաք է կայացել:

Երթի մասնակիցները Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից «Միություն, պայքար, հաղթանակ», «Պայքար հանուն Արցախի», «Նիկոլ դավաճան» կոչերով, «Զարթնիր, լաո» և այլ հայրենասիրական երգերի ուղեկցությամբ շարժվել են դեպի Վերածննդի հրապարակ, որտեղ կայացել է հանրահավաք:

Ճանապարհին երթին էին միանում տարբեր խմբեր՝ վերահաստատելով ազատ Արցախում ապրելու իրենց կամքը:

1