ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են կատարում ԱՀ-ում գործող նախադպրոցական հաստատություններ
Գլխավոր » Լրահոս » ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են կատարում ԱՀ-ում գործող նախադպրոցական հաստատություններ

ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են կատարում ԱՀ-ում գործող նախադպրոցական հաստատություններ

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենքով սահմանված լիազորությունների իրականացման շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են կատարում Արցախի Հանրապետությունում գործող նախադպրոցական հաստատություններ: Այս մասին հայտնում են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից;

Այցերի նպատակն է բացահայտել նախադպրոցական տարիքի երեխաների իրավունքների պաշտպանության վիճակը, նշված հաստատություններում օրենսդրությամբ սահմանված պահանջների ապահովման հետ կապված խնդիրները և իրավասու պետական մարմինների հետ համագործակցության միջոցով առկա խնդիրները լուծելուն նպաստելը:

Սույն թվականի օգոստոսի 1-ին և 3-ին մշտադիտարկման այցեր են կատարվել Շուշիի պետական և Հադրութի «Դիզակ» մանկապարտեզներ:

1