Մինչ 44-օրյա պատերազմն արդեն այս ամենը մշակված, ծրագրված, պատրաստված է եղել․ Գեղամ Մանուկյան
Գլխավոր » Լրահոս » Մինչ 44-օրյա պատերազմն արդեն այս ամենը մշակված, ծրագրված, պատրաստված է եղել․ Գեղամ Մանուկյան

Մինչ 44-օրյա պատերազմն արդեն այս ամենը մշակված, ծրագրված, պատրաստված է եղել․ Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Այն, ինչի մասին խոսում է Հայաստանի իշխանությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, այն համաձայնությունները, որ Անկարայում կայացել են Արարար Միրզոյանի եւ Չավուշօղլուի միջեւ, իրականում ՍՈՒՏ են։ Վաղուց արդեն մշակված ծրագիր է։ Մինչ 44-օրյա պատերազմն արդեն այս ամենը մշակված, ծրագրված, պատրաստված է եղել։

Ամբողջական բացահայտումն արդեն կանեմ ուրբաթ Ազգային ժողովում։ «Հայաստան» խմբակցության դալիճում ուրբաթ՝ ժամը 12-ին՝ հրատապ բրիֆինգ։ Փաստերով, փաստաթղթերով, հղումներով ու թվերով։ Ազգադավները չեն հաջողելու։

ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է։ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ:

1