«Միմինո» փառատանում ներկայացված արցախյան 5 տաղավարներ արժանացել են բրոնզե եւ արծաթյա մեդալների
Գլխավոր » Լրահոս » «Միմինո» փառատանում ներկայացված արցախյան 5 տաղավարներ արժանացել են բրոնզե եւ արծաթյա մեդալների

«Միմինո» փառատանում ներկայացված արցախյան 5 տաղավարներ արժանացել են բրոնզե եւ արծաթյա մեդալների

Հունիսի 22-ին Դիլիջանում կայացած Հայ-Վրացական խոհարարական-մշակութային «Միմինո» փառատանում ներկայացված արցախյան 5 տաղավարներ արժանացել են բրոնզե եւ արծաթյա մեդալների: Ընդհանուր առմամբ փառատոնին մասնակցել են արցախցի խոհարարական, հուշանվերների, ձեռագործության 11 անհատական եւ կորպորատիվ մասնակից՝ մեկ միասնական տաղավարով:

Փառատոնի կազմեկրպիչն էր Տուրիզմի հայկական ֆեդերացիան եւ Հայ խոհարարական ավանդույթների պահպանման հասարակական կազմակերպությունը: Փառատոնը ֆինանսավորվել է Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեն եւ ԱՄՆ զարգացման միջագային գործակալությունը` USAID:

1