Միջոցառման նպատակը բռնատեղահանված երեխաների համախմբումն էր և ուրախություն պարգևելը
Գլխավոր » Լրահոս » Միջոցառման նպատակը բռնատեղահանված երեխաների համախմբումն էր և ուրախություն պարգևելը

Միջոցառման նպատակը բռնատեղահանված երեխաների համախմբումն էր և ուրախություն պարգևելը

ՀՕՄ-ի Արցախի Մեկուսի մասնաճյուղի նախաձեռնությամբ, սույն թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցավ հրաժեշտի հանդես Արցախի «Սոսե» մանկապարտեզների 80 սաների համար: Միջոցառմանը ներկա էին «Սոսե» մանկապարտեզների տնօրենները և դաստիարակները: Միջոցառման նպատակը բռնատեղահանված երեխաների համախմբումն էր և ուրախություն պարգևելը:

Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՕՄ-ի Արցախի Մեկուսի մասնաճյուղի ատենապետուհի Մելանյա Բալայանը: Նա շնորհավորեց երեխաներին, մաղթեց խաղաղ երկինք և հաջողություններ նորանոր գիտելիքներ ձեռք բերելու ճանապարհին:

Գեղեցիկ միջոցառումը, որը միտված էր մեր փոքրիկներին խանդավառություն պարգևելու, անցյալը վերհիշելու և իրար հետ հաճելի ժամանց անցկացնելուն, անցավ շատ հետաքրքիր ու անմիջական մթնոլորտում:

Հրաժեշտի հանդեսին ներկա էին նաև ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը, ՀՕՄ-ի ԿՎ անդամ Զոյա Քոչարյանը, ՀՕՄ-ի Շրջանային վարչության ատենապետուհի Մարո Քեշիշյանը:

Միջոցառման ավարտին ՀՕՄ-ի Ացախի մեկուսի մասնաճյուղի վարչության կողմից նվերներ փոխանցվեցին մանկապարտեզի նախկին սաներին:

1