Միջազգային մրցաշարերի մասնակցած արցախցի 9 մարզիկներից 3-ը վերադարձել է ոսկե, 2-ը՝ բրոնզե մեդալով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Միջազգային մրցաշարերի մասնակցած արցախցի 9 մարզիկներից 3-ը վերադարձել է ոսկե, 2-ը՝ բրոնզե մեդալով

Միջազգային մրցաշարերի մասնակցած արցախցի 9 մարզիկներից 3-ը վերադարձել է ոսկե, 2-ը՝ բրոնզե մեդալով

2022 թվականի առաջին եռամսյակն արցախյան մարզաշխարհում առանձնացել է ակտիվ մարզական միջոցառումներով, Եվրոպայի և միջազգային մրցաշարերում գրանցած հաջողություններով: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ԱՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի վարչության և հանրապետությունում գործող ֆեդերացիաների կողմից անցած ամիսներին Արցախում կազմակերպվել է 5 մարզական միջոցառում՝ 483 մարզիկների մասնակցությամբ, որի արդյունքում 84 մարզիկ զբաղեցրել է 1-ին մրցանակային տեղ, 76 մարզիկ՝ 2-րդ տեղ, 80 մարզիկ՝ 3-րդ տեղ:

Արցախից թվով 473 մարզիկ և մարզիչ ՀՀ-ում մասնակցել է ՀՀ առաջնությունների, գավաթի խաղարկությունների, հուշամրցաշարերի և մրցաշարերի: Նրանցից 41-ը գրավել է առաջին տեղ, 29-ը՝ երկրորդ և 34-ը՝ երրորդ տեղ:

Միջազգային մրցաշարերի մասնակցած արցախցի 9 մարզիկներից 3-ը վերադարձել է ոսկե, 2-ը՝ բրոնզե մեդալով:

Եվրոպայի առաջնություններին մասնակցել է 13 մարզիկ՝ արժանանալով 1 արծաթե և 4 բրոնզե մեդալների:
Ընդհանուր առմամբ, ԱՀ, ՀՀ, Եվրոպայի և միջազգային մրցաշարերին մասնակցել է 978 մարզիկ ՝ գրավելով 128 առաջին, 106 երկրորդ, 120 երրորդ մրցանակային տեղեր։

Առանձնակի հպարտանալու առիթ է տալիս այն փաստը, որ գրանցած հաջողությունների շարքում զգալի թիվ են կազմում արտերկրյա և ՀՀ մրցաշարերում նվաճած ոսկե մեդալները.

Կարոլինա Համբարձումյան – «Ուշուի Մոսկվայի աստղեր» Ա կարգի միջազգային մրցաշար (փետրվարի 22-28, ՌԴ, ք.Մոսկվա), 1-ին տեղ,

Արսեն Բաղրյան – «Ուշուի Մոսկվայի աստղեր» Ա կարգի միջազգային մրցաշար (փետրվարի 22-28, ՌԴ, ք.Մոսկվա), 1-ին տեղ,

Ալեն Սաղյան – «Ուշուի Մոսկվայի աստղեր» Ա կարգի միջազգային մրցաշար (փետրվարի 22-28 ՌԴ, ք.Մոսկվա), 1-ին տեղ,

Մանվել Պետրոսյան – Երիտասարդների բռնցքամարտի ՀՀ առաջնություն (փետրվարի 1-7, ք.Երևան), 1-ին տեղ,

Աղվան Պետրոսյան – Երիտասարդների ձյուդոյի ՀՀ առաջնություն (փետրվարի 12-14, ք.Երևան), 1-ին տեղ,

Վարուժան Բաղդասարյան – Մեծահասակների սեղանի թենիսի ՀՀ առաջնություն (փետրվարի 25-28, ք.Երևան), 1-ին տեղ,

Արման Ավանեսյան – Գրեփլինգի ՀՀ առաջնություն (փետրվարի 25-28, ք.Երևան), 1-ին տեղ GI,

Արման Ավանեսյան – Գրեփլինգի ՀՀ առաջնություն (փետրվարի 25-28, ք.Երևան), 1-ին տեղ NO-GI,

Աղվան Պետրոսյան – Պատանիների սամբոյի ՀՀ առաջնություն (փետրվարի 25-28, ք.Երևան), 1-ին տեղ,

Ալեքսանդր Մովսեսյան — Հաշմանդամային բազկամարտի 2022թ. ՀՀ չեմպիոն (մարտի 27, ք.Երևան),

Նանար Սարգսյան – Թաոլուի և վինգ չուի ՀՀ առաջնություն (մարտի 4-7, ք.Երևան), 1-ին տեղ,

Սայաթ Բաղդասարյան — Թաոլուի և վինգ չուի ՀՀ առաջնություն (մարտի 4-7, ք.Երևան), 1-ին տեղ,

Էլինա Նազարյան – ՀՀ ծանրամարտի պատանիների և աղջիկների առաջնություն (մարտի 14-22, ք.Երևան), 1-ին տեղ,

Յուրի Կարապետյան — Պատանիների, երիտասարդների և մեծահասակների քիքբոքսինգի ՀՀ առաջնություն (մարտի 18-21, ք.Երևան), 1-ին տեղ,

Իգոր Կարապետյան – Մեծահասակների թաեքվոնդոյի ՀՀ առաջնություն (մարտի 11-12, ք.Երևան), 1-ին տեղ,

Միխայիլ Մխիթարյան – Պատանիների, երիտասարդների և մեծահասակների կարատեի ՀՀ առաջնություն (մարտի 5-7, ք.Երևան), 1-ին տեղ:

1