Միջազգային գիտաժողով՝ «ՀՅ Դաշնակցության տեղն ու դերը Արցախում պետականության վերակերտման գործում» թեմայով

Հարգելի՛ գործընկերներ,
2020թ-ի փետրվարի 13-ին Ստեփանակերտում տեղի կունենա «ՀՅ Դաշնակցության տեղն ու դերը Արցախում պետականության վերակերտման գործում» թեմայով միջազգային գիտաժողով՝ նվիրված ՀՅ Դաշնակցության Արցախ վերադարձի 30-ամյակին:
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ 2020թ. Փետրվարի 5-ը` հետեւյալ էլեկտրոնային հասցեով aparajkk@yahoo.com:
Գիտաժողովին կարելի է մասնակցել առկա եւ հեռակա ձեւով: Աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Գիտաժողովի արդյունքների հիման վրա հրատարակվելու է գիտական աշխատանքների ժողովածու:
Գիտաժողովի զեկուցաբերների կեցության ծախսերը կհոգա կազմկոմիտեն:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարին՝ +37447953843:
Հարգանքներով՝ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե
Գիտաժողովի կազմկոմիտե