Միջազգային ահաբեկչությունը Թուրքիայի միջոցով մտնելու է նաև մեր երկիրը․ Նաիրի Հոխիկյան
Գլխավոր » Լրահոս » Միջազգային ահաբեկչությունը Թուրքիայի միջոցով մտնելու է նաև մեր երկիրը․ Նաիրի Հոխիկյան

Միջազգային ահաբեկչությունը Թուրքիայի միջոցով մտնելու է նաև մեր երկիրը․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիշո՞ւմ եք, երբ ասում էի, որ Արցախից հետո Իրանն է ենթարկվելու թուրքական ագրեսիшյի։

Աֆղանստանը փաստացի հայտնվեց ահաբեկչական խմբավորման ձեռքում, իշխանությունը փոխանցվեց թալիբներին, իսկ Քաբուլում ԱՄՆ-ին փոխարինելու է թուրքական զորքը, որը չի պատրաստվում կռվել թալիբների դեմ։ Ավելին, Թուրքիան բանակցում է ահաբեկիչների հետ՝ համագործակցության հեռանկարով։

Ներքևի քարտեզում պարզ երևում է, թե որտեղ է Աֆղանստանը և ինչ նշանակություն ու վտանգ ունի Իրանի համար։

Երբ տարվա սկզբին աղաղակում էի ԱՄՆ-ի նոր իշխանության նվաճողական ծրագրերի մասին ու մատնանշում Իրանը, հենց այսպիսի սցենարներ նկատի ունեի։ Բայդենն արդեն հստակ գործողությունների է անցել։

Հեռու չէ այն օրը, երբ ահաբեկչական խմբավորումները կներթափանցեն Իրան և կսկսեն նաև այդ երկում անկայունություն ստեղծել։

Նրանց կմիանան հյուսիսից՝ Արցախի գրավյալ շրջաններից Իրան մտնող սիրիացի ահաբեկիչները։

Ստորև ներկայացնում են Նաիրի Հոխիկյանի ելույթը ՀՀ ԱԺ-ում։

1