Միասնական քննություններ. ֆոտոռեպորտաժ
Այսօր՝ հուլիսի 6-ին, Հանրապետությունում մեկնարկել և ընթանում են միասնական քննությունները մաթեմատիկա առարկայից:
ԱՀ ԿԳՄ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանի հաղորդմամբ, մաթեմատիկա առարկայից միասնական քննությանը՝ մասնակցելու հայտ ներկայացրած 305 դիմորդից, բացակայում է 12-ը:
Միասնական քննություններն ընթանում են Ստեփանակերտում ստեղծված 6 քննական կենտրոններում:
Յուրաքանչյուր քննությունից առաջ, ձեռնարկվում են հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ:
Քննություն հանձնողներին տրամադրվում են պաշտպանիչ ձեռնոցներ, գրիչներ:
Բացի այդ, մասնավորապես՝ մաթեմատիկա առարկայի միասնական քննության դեպքում, դիմորդներին թույլատրվում է ձեռքի տակ ունենալ նաև հաշվիչներ:
Հարազատները քննության ընթացքին կարող են հետևել դրսում տեղակայված համակարգչային էկրանների միջոցով:
Ինչպես պարզաբանել են քննակենտրոնների ղեկավարները, ըստ գործող կարգի՝ քննության ընթացքում, բացի քննասենյակում տեղադրված տեսանկարահանող սարքերից, այլ նկարահանումները ներսում արգելվում են:
Վան Նովիկով