Միասնական ջանքերով կկարողանանք հաղթահարել նոր դժվարությունները
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Արցախը Լիբանանին » Միասնական ջանքերով կկարողանանք հաղթահարել նոր դժվարությունները

Միասնական ջանքերով կկարողանանք հաղթահարել նոր դժվարությունները

Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո հայկական համայնքի վիճակի մասին «Ապառաժ»-ը հեռախոսազրույց է ունեցել ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Հակոբ Հավաթյանի հետ:

Նա տեղեկացրել է, որ ԿԿ հրահանգով բոլոր ՀՅԴ ավելի քան տասը կենտրոններն օգնություն են ցուցաբերել հայերին, հատկապես վիրավորներին և կաիրքավոր ընտանիքներին: Լիբանանի Օգնության Խաչ բարեգործական կազմակերպության ընկերաբժշկական կենտրոնը գիշերվա ընթացքում ընդունել է վիրավորներին և բժշկական օգնություն ցուցաբերել:

«Արտասահմանից հասնող բոլոր զորակցական արտահայտությունները գոտեպնդում են մեզ և հունավորում մեր երթը ամուր կառչած մնալու այս համայնքի, գաղութի համահայկական դերակատարությանը և ապագային նայելու նոր հույսերով»,- ասել է Հակոբ Հավաթյանը:

«Ապառաժ»-ի խմբագիր Արա Պուլուզյանը կապ է հաստատել «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանի հետ: Նա տեղեկացրել է, որ երեկ երեկոյան ջղերի լարման շնորհիվ կարողացել են անխափան ապահովել թերթի հրատարակությունը:  Պայթյունի հետևանքով մեծապես վնասվել է Շաղզոյան կենտրոնը, որտեղ գտնվում է նաև «Ազդակ»-ի խմբագրությունը:

Շահան Գանտահարյանը նշել է, որ Լիբանանի տնտեսական դժվարին իրավիճակում տեղի ունեցած պայթյունը հարվածի տակ է դնում համայնքային կյանքը և դժվարությունների նոր ալիքի պատճառ կդառնա, որի դեմ պայքարում են համայնքի պատասխանատուները, բայց վստահ է, որ միասնական ջանքերով կկարողանան հաղթահարել դրանք:

1