«Միասին» շարժումը փետրվարի 20-ին հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Միասին» շարժումը փետրվարի 20-ին հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում

«Միասին» շարժումը փետրվարի 20-ին հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը փետրվարի 20-ին ժամը 16։30-ին, հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում` նվիրված Արցախյան շարժման հերթական տարեդարձին: Հանրահավաքի հիմնական պահանջը լինելու է Արցախը հանձնողների հրաժարականը:

Այսօր հրավիրած ասուլիսում շարժման համակարգող խորհրդի անդամ Հրանտ Բագրատյանն ասաց, որ բանը բանից անցնում է, Նիկոլ Փաշինյանն օրը մի բան է ասում ու խաբում ժողովրդին։

«Մենք այս պահանջի համար հիմնավորում ենք նախապատրաստել` 100 պատճառ, որով մենք հանդես կգանք հանրահավաքի ժամանակ։ Մենք այդ օրը սկզբից կգնանք «Եռաբլուր» պանթեոն, հետո կհավաքվենք Ազատության հրապարակում»,– նշել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

1988թ. փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց «Դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին որպեսզի նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»։ Հենց այդ օրը Երևանում սկսվեց ցույց ի աջակցություն արցախահայության:

1