Միասին՝ հանուն մեր իրավունքների. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի հայտարարությունը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ապրիլի 14-ին (երկուշաբթի), ժամը 11:00-ին, պլանավորում է բողոքի ակցիաներ ՀՀ արտգործ նախարարության և դատախազության շենքերի առջև՝ ներկայացնելու մեր վերաբերելի պահանջները։
Մասնավորապես, արտգործ նախարարության առջև ներկայացնելու ենք մեր պահանջները և կոնկրետ քայլեր հավաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության, ՄՔԴ պետական դիմումի ներկայացման, միջազգային դատական գանգատներից չհրաժարման և ԵԱՀԿ Մինսկի խմբի չլուծարման վերաբերյալ: Իսկ դատախազությանը հաղորդում ենք ներկայացնելու արցախցիների դեմ ատելություն քարոզելու դեպքերի վերաբերյալ և պահանջելու ենք բացատրություն տալ Արցախում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հաղորդումների հիմքով իրականացվող քրեական վարույթների ընթացքի մասին:
Ի դեպ, ցանկանում ենք տեղեկացնել, որ ապրիլի 12-ին Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքի հետ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որևէ առնչություն չունի։
Մեր հետագա բոլոր գործողությունների մասին տեղեկանալու համար հետևեք Խորհրդի Ֆեյսբուքյան և Տելեգրամյան էջերին։
ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ»