Միացյալ Նահանգների Կոնգրեսի ընտրություններում Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուներից հարյուրից իննուսնն ընտրված է
Գլխավոր » Լրահոս » Միացյալ Նահանգների Կոնգրեսի ընտրություններում Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուներից հարյուրից իննուսնն ընտրված է

Միացյալ Նահանգների Կոնգրեսի ընտրություններում Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուներից հարյուրից իննուսնն ընտրված է

Միացեալ Նահանգներու Քոնկրեսի ընտրութիւններուն Ամերիկայի Հայ դատի յանձնախումբի աջակցութիւնը վայելող թեկնածուներուն 90 առ հարիւրը ընտրուած է: Այս մասին կը նշուի Ամերիկայի Հայ դատի յանձնախումբի հրապարակած հաղորդագրութեան մէջ:

«Մենք չենք իջեցուցած մեր նշաձողը կամ զիջած մեր արժէքները: Խոստումներ չենք ընդունած, փոխարէնը պատասխանատուութիւն պահանջած ենք», յայտարարեց Ուաշինկթընի Հայ դատի գրասենեակի ղեկավար Արամ Համբարեան: Ան ընդգծեց, որ թեկնածուները ընտրելու ընթացքին Հայ դատի յանձնախումբը հաշուի առած է Արցախի հարցով, հայ-ամերիկեան համագործակցութեան օրակարգին վերաբերեալ անոնց դիրքորոշումները: Յանձնախումբը կը նշէ, որ կ՛աջակցի Ծերակոյտի եւ Ներկայացուցիչներու տան 84 թեկնածուներու, որոնք ընտրուած են Ամերիկայի 20 նահանգներէն:

1