Մի խումբ ակտիվիստներ Բեռլինում ցույց են անցկացրել՝ ի համերաշխություն Արցախի
Գլխավոր » Լրահոս » Մի խումբ ակտիվիստներ Բեռլինում ցույց են անցկացրել՝ ի համերաշխություն Արցախի

Մի խումբ ակտիվիստներ Բեռլինում ցույց են անցկացրել՝ ի համերաշխություն Արցախի

Բեռլինում մի խումբ ակտիվիստներ Արցախի հետ համերաշխության ցույց են անցկացրել, այս մասին հայտնում է Re: Public of Artsakh տելեգրամյան ալիքը։

«Մի խումբ ակտիվիստներ Բեռլինում ցույց են անցկացրել՝ ի նշան Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հետ համերաշխության, որը «բնապահպանական բողոքի ակցիաների» պատրվակով շրջափակված է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ ստեղծելով հումանիտար աղետ»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից, այսպես կոչված, «բնապահպանների» անվան տակ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը։

yerkir.am

1