Մի՛ տրվեք ՔՊ-ական լակոտներին, որոնք հրահանգում են՝ մեզ փռեք ասֆալտին. Սաղաթելյանը՝ ոստիկաններին

Երևանի տարբեր հատվածներում իրականացվող ակցիաների ընթացքում 35 քաղաքացի է բերման ենթարկվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Ցուցարարները փակել են Տերյան-Կորյուն, Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկը՝ «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով: