Մեզ համար այսօրվա իմաստով ամոթալի է, որ Բաքվի բանտերում է գտնվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը․ Բագրատ սրբազան

Բագրատ սրբազանն այսօր նույնպես մասնակցել է Արցախի պատգամավորների հրավիրած արտահերթ նիստին, որը հրավիրվել է 1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեի և 2006 թվականին Սահմանադրության ընդունման կապակցությամբ։
«Առաջնային խնդիրն այսօր պետք է լինի այն, ինչ հնարավոր է վերականգնել ու ձեռք բերել: Աշխարհն էլ է վկայել այդ մասին, որ մենք այդ հնարավորությունն ունենք, մեր ժողովրդի վերադարձն Արցախ ապահովելու միակ խոչընդոտն ՀՀ այսօրվա իշխանություններն են: Մեզ համար այսօրվա իմաստով ամոթալի է, որ Բաքվի բանտերում է գտնվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Մարդիկ, որոնք մեր պետության կայացման հիմքերում են գտնվում»,-այսօր Արցախի Սահմանադրության ու հանրաքվեի օրը լրագրողների հետ զրույցում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: