Մեր ժողովուրդն այսօր մեկ անգամ ևս փաստեց, որ տեր է իր դատին, տեր է պահանջատիրությանը, հայ ժողովրդի հավաքական իրավունքներին
Գլխավոր » Լրահոս » Մեր ժողովուրդն այսօր մեկ անգամ ևս փաստեց, որ տեր է իր դատին, տեր է պահանջատիրությանը, հայ ժողովրդի հավաքական իրավունքներին

Մեր ժողովուրդն այսօր մեկ անգամ ևս փաստեց, որ տեր է իր դատին, տեր է պահանջատիրությանը, հայ ժողովրդի հավաքական իրավունքներին

«Ժողովրդի ներկայությունը ուղիղ պատասխան է թե՛ մեր թշնամիներին, թե՛ նրանց խամաճիկ` Հայաստանի կառավարությանը, ում թվում էր, որ այլևս կարող է փակել արցախյան էջը կամ ուրանալ Հայոց ցեղասպանությունը»,- Հանրապետության հրապարակում մեկնարկող Ջահերով երթի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Այս եղանակային պայմաններում մեր ժողովրդի ներկայությունը այս հրապարակում ուղերձ է ամբողջ աշխարհին և մեր թշնամի պետութուններին, որ Հայաստանի իշխանությունների հետ փակ դռների հետևում ցանկացած պայմնավորվածություն հայ ժողովրդի հետ պայմնավորածություն չէ։

Մեր ժողովուրդն այսօր մեկ անգամ ևս փաստեց, որ տեր է իր դատին, տեր է պահանջատիրությանը, հայ ժողովրդի հավաքական իրավունքներին»,- ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը հավելեց, որ Ջահերով երթը միայն Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու համար չէ, ալ նաև պահանաջատիրության երթ է, ինչը փաստում է նաև բազմությունը՝ իր ներկայությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

1