Մեր թիվ մեկ պահանջն է՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովում եւ այդ ուղղությամբ տեսանելի գործունեություն. Սերգեյ Շահվերդյան

«Մեր թիվ մեկ պահանջն է՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովում եւ այդ ուղղությամբ տեսանելի գործունեություն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանը։
Նա նշեց, որ Արցախի ժողովրդի երկրորդ պահանջն է՝ նախքան արցախցիների վերադարձի իրավունքի ապահովումը, նրանց համար Հայաստանում արժանավայել պայմանների ստեղծումը։
«Երրորդ պահանջը՝ տեսանելի գործողություններ հայ պատանդներին Բաքվից հետ բերելու ուղղությամբ, չորորդը՝ տեսանելի գործողություններ մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ»։
Շահվերդյանի խոսքով՝ արցախցիներն ակնկալում են, որ ՀՀ կառավարությունն իրենց այս պահանջները պետք է կատարի։ Սերգեյ Շահվերդյանը նաեւ կոչ արեց արցախցիների պահանջները չիջեցնել կենցաղային խնդիրների մակարդակի։
«Մեր պայքարը 40+10 աջակցության մասին չէ»,- հավելեց նա։