Մեր սրտերում վերադարձի հույսը միշտ վառ է մնում․ արցախցի արվեստագետ
Գլխավոր » Լրահոս » Մեր սրտերում վերադարձի հույսը միշտ վառ է մնում․ արցախցի արվեստագետ

Մեր սրտերում վերադարձի հույսը միշտ վառ է մնում․ արցախցի արվեստագետ

Արցախցի արվեստագետ Արծիվ Լալայանը գրում է․ <Արդեն տարիներ են անցնում ու մենք իրադարձությունների հոսքի մեջ շարժվում ենք ու չգիտենք ուր ենք հասնելու, մեր սրտերում վերադարձի հույսը միշտ վառ է մնում, ապրում ու պայքարում ենք հույսով. մի օր արդարությունը կվերականգնվի և մենք կվերադառնանք մեր տունը, պարզապես չգիտենք, երբ կբացվի այդ բաղձալի օրը, ինչ ձևով կիրականացվի մեր վերադարձը <Ավետյաց երկիր> դարձած Արցախ…

Պատասխան չունեցող ու մեր միտքը տանջող հարցեր…

Հիմա դառնությամբ հեռվից հետևում ենք, թե ինչպես է բռնազավթված մեր Սուրբ երկիրը թուրք ազերիների կողմից թալանվում, քանդվում և ձևափոխվում։ Ինչքան էլ հեռու լինի այդ <Մեծ վերադարձի> օրը, մենք սպասելով ապրում ենք , առանց այդ նպատակի կյանքը այս մոլորակի վրա մեզ համար իմաստազուրկ է ու դատարկ։

Առ Աստված մեր աղոթքներում ,այդ խնդրանքով ենք դիմում Ամենակարողին, առանց հոգնելու բախում ենք ու բախում ենք դռները, հավատալով . Ամենաբարձրյալը կբացի մեր առաջ Տուն [Արցախ] տանող բոլոր ճանապարհները…>։

1