Մեր սիրտը հաղթանակի հետ է, և թող այն վերստին մեր առջև հառնի Հակոբավանքի վերականգնումով. Բագրատ Սրբազանի կոչը
Գլխավոր » Լրահոս » Մեր սիրտը հաղթանակի հետ է, և թող այն վերստին մեր առջև հառնի Հակոբավանքի վերականգնումով. Բագրատ Սրբազանի կոչը

Մեր սիրտը հաղթանակի հետ է, և թող այն վերստին մեր առջև հառնի Հակոբավանքի վերականգնումով. Բագրատ Սրբազանի կոչը

Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և՜ս միանում է «Հակոբավանքի վերածնունդը» նախագծին։ և կոչ անում բոլորին, նրա՛նց, ովքեր հայրենիք ունեն. 

https://youtu.be/wI4NrYRKaaQ

«Մեր սիրտը հաղթանակի հետ է, և թող այն սկսվի, վերստին մեր առջև հառնի Հակոբավանքի վերականգնումով:

Մենք կոչված ենք միասին կառուցելու մեր տունը, և պատասխանատվություն ունենք թե այսօրվա, թե գալիքի համար: 

Ինչպիսին մեր տունն է, այնպիսին էլ կլինի մեր տունը

Այլևս իրավունք չունենք կորուստներ թույլ տալու․ միացի՜ր նախագծին, արա՜ քո ներդրումը»։

Միացիր նախաձեձռնությանը այս հղումով՝ Հակոբավանքի Վերածնունդը:

Հակոբավանքը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղից 1,5 կմ հյուսիս ընկած մի անտառոտ լեռնաբազուկի վրա։ Պատմական գրականության մեջ հայտնի է նաև Մեծառանից վանք անունով։ 

yerkirmedia.am

1