Մեր պետականության պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ պաշտոնական Երեւանը չի շնորհավորում Արցախի Հանրապետության նորընտիր ղեկավարին
Գլխավոր » Լրահոս » Մեր պետականության պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ պաշտոնական Երեւանը չի շնորհավորում Արցախի Հանրապետության նորընտիր ղեկավարին

Մեր պետականության պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ պաշտոնական Երեւանը չի շնորհավորում Արցախի Հանրապետության նորընտիր ղեկավարին

Պատմական գիտությունների թեկնածու Տարոն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Այս հողն է ինձ ծնել, այս հողին եմ պարտական ունեցածիս համար։ Հիմա եկել է փոխհատուցման պահը»։ Արթուր Մկրտչյան

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Մեր պետականության պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ պաշտոնական Երեւանը չի շնորհավորում Արցախի Հանրապետության նորընտիր ղեկավարին:

Հ. Գ. Ցանկանում եմ հիշեցնել, որ 1992 թվականի հունվարի 7-ին Արթուր Մկրտչյանի՝ ԼՂՀ ԳԽ նախագահ ընտրվելուց հետո վերջինս չընդունվեց ՀՀ իշխանությունների կողմից, եւ նույնիսկ ՀՀ նախագահը պահանջեց հրաժարական տալ: Եվ պաշտոնական Երևանը Արցախի համար այդ դժվարին ժամանակաշրջանում գնաց բացահայտ քաղաքական առճակատման: Դրա վառ արտահայտությունը դարձավ ԼՂՀ-ի իշխանությունների նկատմամբ Լևոն Տեր-Պետրոսյանի հետագա մի շարք ձեռնարկված քայլերը (ներքաղաքական պառակտումից սկսած մինչև ռազմական անհաջողությունները և տարածքային կորուստները)»:

1