Մեր հիմնական նպատակը հասկանալն է՝ թե ինչպես Արցախը շրջափակումից դուրս բերենք․ Գասպար Կարապետյան
Գլխավոր » Լրահոս » Մեր հիմնական նպատակը հասկանալն է՝ թե ինչպես Արցախը շրջափակումից դուրս բերենք․ Գասպար Կարապետյան

Մեր հիմնական նպատակը հասկանալն է՝ թե ինչպես Արցախը շրջափակումից դուրս բերենք․ Գասպար Կարապետյան

Սա հերթական մեր առաքելությունն էր եվրոպացի պատգամավորների հետ, որոնց հիմնական նպատակը փաստեր հավաքելն է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության վերաբերյալ։ Այս առաքելությանը մասնակցեց Պարոն Ֆրանսուա Ալֆոնսին Ֆրանսիայում Եվրոպական խորհրդի պատգամավոր, Արցախի  բարեկամության խմբի համահիմնադիր և համանախագահ Եվրոպական խորհրդարանի պատգամավոև Տկիկն Սիլվի Յիոմը, նա նույնպես համահիմնադիր և համանախագահ է նույն խմբին, և երրորդ անդամը դժբախտաբար քովիդով է վարակվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։

Նրա խոսքով՝ որպեսզի փաստահավաքը լավ կազմակերպվի և ավելի շատ տվյելներ կարողանան ունենալ Պարոն Ալֆոնսը իր հետ բերել է իր գրասենյակի անձնակազմին, որոնք մասնակցեցին ամբողջ ծրագրին․ «Նրանք մեզ հետ են և իրենց տվյալներով պետք է  օգնեն մեր գրասենյակին։ Մեր հիմանակն նպատակը հասկանալն է՝ թե ինչպես Արցախը շրջափակումից դուրս բերենք, Արցախի ժողովրդին դուրս բերենք շրջափակումից»,- ասաց նա։

yerkir.am

1