Մեր բացած Արցախի դարպասներն այսօր փակվում են
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը ֆեյբուքյան էջում գրում է․
«Շնորհավոր ծնունդդ Ավո՛, դու քո ներկայությամբ ապացուցեցիր, որ հայի քո տեսակը անպարտելի է, աննկուն։ Արցախի ազատագրության դատի նվիրյալ, ում համար Հայրենիքի ամեն մի թիզ հողը ազատագրելը եւ պահպանելը նպատակ էր, իսկ շենացնելը՝ երազանք:
Ներիր մեզ այսօր, մեր միասին կերտած հաղթանակն այսօր վտանգված է, միասին մեր բացած Արցախի դարպասներն այսօր փակվում են…. Բայց, հավատքով ենք լցված, որ մենք չենք կորցնի Արցախը, չենք թերթի մեր պատմության վերջին էջը, մեր սերունդը դա թույլ չի տա։ Խոնարհումս հրամանատա՛ր, ընկե՛ր… »։