Մեր արժանապատվությունը ոտնատակ տված տանում են, թող Փաշինյանը ադեկվատ պատասխան տա. Արմեն Ռուստամյան

Սա միայն Լուկաշենկոն չէ, հարևան երկրի ղեկավարը բացահայտ ծաղրում, քամահրում, ոնց ուզում, այնպես է խոսում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Եթե դու քո դիվանագիտական կորպուսի մասին խոսում ես այնպես, ինչպես ուզում ես, աշխարհը դա տեսնում է, չէ: Դիվանագիտական կորպուսում նշանակում է մարդկանց, ովքեր որևէ ճանապարհ չեն անցել, սա անլուրջ մոտեցում է, ինչի հետևանքով Հայաստանը կորցնում է իր հեղինակությունը»,-ասաց նա: