Մենք խաղալու ենք մեզ, ապրելու ենք մեզ. Գենա Առուշանյանը՝ նոր ներկայացման մասին
Գլխավոր » Լրահոս » Մենք խաղալու ենք մեզ, ապրելու ենք մեզ. Գենա Առուշանյանը՝ նոր ներկայացման մասին

Մենք խաղալու ենք մեզ, ապրելու ենք մեզ. Գենա Առուշանյանը՝ նոր ներկայացման մասին

Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի անձնակազմը 1,5 տարի է լծված է նոր՝ Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված «Լուսաբացից առաջ» ներկայացման բեմադրման աշխատանքներին: Առաջնախաղին ընդառաջ՝ այսօր՝ նոյեմբերի 6-ին, Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատի ճեմասրահում կայացել է մամլո ասուլիս, որի ժամանակ ներկայացման գլխավոր դերակատար Գենա Առուշանյանն անդրադարձել է դերի առանձնահատկությանը:

«Գերտերությունների արվեստում այսօր քաոսային մթնոլորտ է, քանզի հասարակությանը տանող ուժը՝ հերոսը, հորինվում է: Այսօր այդ գերմարդն այլ գույնի է, թռչող-մարդ է, սարդ-մարդ է, Հալք է… Բայց մեր թատրոնը որդեգրել է «կռո պոպոկի» ռազմավարությունը՝ մենք չենք հորինում:

Մենք ներկայացնելու ենք այն հերոսին, որի մարդկային հատկությունները եւ ամրությունը ձեւավորվել է՝ հրաման տալու եւ հրամանի առջեւ լինելու իրավիճակում: Մենք չենք կուրացնելու մեր հանդիսատեսին եւ մեր իսկ զգացմունքները, քանզի կրողն ենք եւ կերտողը այդ զգացմունքների: Մենք խաղալու ենք մեզ, ապրելու ենք մեզ՝ շատ նրբությամբ ու գիտակցված»,- ասել է Գենա Առուշանյանը:

1