Մենք վճռական ենք պաշտպանելու մեր Եկեղեցին, որ չարժանանա Արցախի ճակատագրին․ Ա․Սարգսյան
Գլխավոր » Լրահոս » Մենք վճռական ենք պաշտպանելու մեր Եկեղեցին, որ չարժանանա Արցախի ճակատագրին․ Ա․Սարգսյան

Մենք վճռական ենք պաշտպանելու մեր Եկեղեցին, որ չարժանանա Արցախի ճակատագրին․ Ա․Սարգսյան

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության Կրոնի եւ ազգային փոքրամասնությունների նախկին բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանի կոչը․

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրոհը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, պարզապես հերթական ծրագրավորված դավաճանական քայլն է, որի նպատակն է հայությանը զրկել ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ազգային եկեղեցուն վերապահված բացառիկ առաքելությունից հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման, հոգեւոր կյանքի շինության և ազգային ինքնության պահպանման գործում:

Եկեղեցին սովորաբար հանդես է գալիս որպես գաղափարաբանություն եւ կազմակերպության ամբողջություն: Մեր ազգային ինքնատիպությունը, անհատականությունը մեծապես կախված են եղել Եկեղեցու կազմակերպությունից: Հայ Առաքելական Եկեղեցին իր կազմակերպությամբ դարձել էր հայ պետություն, երբ Հայաստանը կորցրել էր պետականությունը: Այն եղել է հայկական թաքնված կազմակերպություն, իշխանություն, վարչություն՝ հաստատված հայության հոգեւոր-կամավոր հպատակության վրա:

Հայ Առաքելական Եկեղեցին բացառիկ դերակատարություն է ուեցել եւ ունի՝ պահպանելու եւ զարգացնելու մեր մշակույթը, լեզուն ու գրականությունը, արվեստները, դաստիարակությունը եւ սոցիալական զարգացումը: Մեծ է եւ Եկեղեցու դերը երկրի ինքնապաշտպանության գործում: Ահա այդ պատճառով էլ հայության թշնամիները, մեր պարագայում Նիկոլը եւ իր ՔՊ-ական ոհմակը, քաջ գիտակցելով Եկեղեցու նա եւ քաղաքական ազդակ լինելու պարագան՝ իրենց սրերը ուղղել են նրա դեմ:

Նման ազգադավ ստահակներն հիշեցնենք, որ Եկեղեցին շենք-շինությունները չեն, ոչ էլ Ամենայն Հայոց Հայրապետը եւ հոգեւոր դասը ( Եկեղեցու սպասավորները), այլ Հայ Առաքելական Եկեղեցու բազմամիլիոն հավատացյալները: Մենք վճռական ենք պաշտպանելու մեր Եկեղեցին, որ չարժանանա Արցախի ճակատագրին»:

1