Մենք թույլ չենք տա փոխել սահմանները տարածաշրջանում. Խամենեիի խորհրդական
Կովկասում հարևանների հետ սահմանները կարևոր են Իրանի անվտանգության համար, Թեհրանը չի ընդունում սահմանների փոփոխությունը. այս մասին Keyhan Daily-ին տված հարցազրույցում ասել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։
Նրա խոսքով, փորձը ցույց է տվել, որ երբ փոխվում են երկրների սահմանները, առաջանում է ճգնաժամ, որի վերջը անհայտ է։
«Հարավային Կովկասում մենք սահմանակից ենք Ադրբեջանին և Հայաստանին։ Մենք թույլ չենք տա փոխել սահմանները, որպեսզի այնտեղ բնադրվեն ԱՄՆ-ի նման ագրեսիվ երկրները»,- ասել է Վելայաթին։