Մենք պետք է նրանց վերադարձնենք տան, երազանքի, ապահով մանկության իրավունքը

Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար, «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանի գրառումը։
Այսօր երեխաների պաշտպանության օրն է։ Իսկ այս քանդակագործական կոմպոզիցիան, սկսած 1960-ականների սկզբից, մեզ դիմավորում էր Ստեփանակերտի մուտքի մոտ՝ երեք երեխաներ նստած ճոճաթոռի վրա՝ թռչնի տեսքով՝ խաղաղության, մանկության և հույսի խորհրդանիշ։ Այսօր, երբ մեր քաղաքը դատարկվել է, իսկ նրա մանկական ձայները լռել են, օկուպացիոն վարչակազմի կողմից արդեն ավերված այս քանդակը կարծես թե պահպանում է Արցախի երկնքի տակ երազած, խաղացած, մեծացածների հիշողությունները։
Մենք պարտավոր ենք անել ավելին, քան պարզապես պաշտպանել երեխաներին: Մենք պետք է նրանց վերադարձնենք տան, երազանքի, ապահով մանկության իրավունքը։ Թող այս օրը լինի ոչ միայն մեր կորուստների հիշեցում, այլ նաև գործելու կոչ։ Որովհետև աշխարհը չպետք է սահմաններ ունենա, երբ խոսքը վերաբերում է երեխաներին: Ստեփանակերտ. Մենք կվերադառնանք: Հանուն նրանց։