«Մենք միջազգային ատյաններում աշխատանք ենք տանում, որպեսզի Ադրբեջանը ազատի հայ ռազմագերիներին»․Մուրադ Փափազյան
Գլխավոր » Լրահոս » «Մենք միջազգային ատյաններում աշխատանք ենք տանում, որպեսզի Ադրբեջանը ազատի հայ ռազմագերիներին»․Մուրադ Փափազյան

«Մենք միջազգային ատյաններում աշխատանք ենք տանում, որպեսզի Ադրբեջանը ազատի հայ ռազմագերիներին»․Մուրադ Փափազյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի՝ ՀրապարակTV-ին տված հարցազրույցում անդրադարձ է կատարվել սփյուռքահայ ընդդիմադիր գործիչների Հայաստան մուտք գործելու արգելիքին, Սփյուռք -Հայաստան խալխլված կապերին, Ֆրանսիայի՝ մեր տարածաշրջանում և Հայաստանում ունեցած դերակատարությանն ու հնարավորություններին, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամնբ ՀՀ իշխանությունների անգործությանը, Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությանը եւ այլ հարցերի:

«Զիջումների շղթան անվերջ է: Փաշինյանը չի պաշտպանում երկիրը: Մենք պատերազմ չենք ուզում, բայց գիտենք նաեւ, որ եթե իշխանությունները ամուր են, պատերազմ չի լինի: Մինչդեռ պետք է աշխատանք տարվի միջազգային ընտանիքի հետ, որպեզի նրանք արգելեն Ադրբեջանին եւ Թուրքիային պատերազմական ոճով խոսել Հայաստանի հետ: Այս իշխանությունները խաբում են ժողովրդին եւ, վախի մթնոլորտ ստեղծելով, փորձում են թշնամու առաջ ծնկի բերել երկիրը»,- ասել է Մուրադ Փափազյանը:

Խոսելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին՝ Մուրադ Փափազյանը նշել է. «Մենք, Սփյուռքում իրարանցումի մեջ ենք 23 հայ ռազմագերիների համար, որովհետեւ մեզ համար մեկ հայի կյանքն էլ արժեք է: Ամենուր միջազգային ատյաններում աշխատանք ենք տանում, որպեսզի Ադրբեջանը ազատի հայ ռազմագերիներին: Ինչո՞ւ Հայաստանը ազատ արձակեց ադրբեջանցի բոլոր գերիներին եւ ոչ թե փոխանակեց մեր ռազմագերիների հետ»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

1