Մենք, ի վերջո, պե՞տք է հասցեագրենք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը. Գեղամ Ստեփանյան
Գլխավոր » Լրահոս » Մենք, ի վերջո, պե՞տք է հասցեագրենք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը. Գեղամ Ստեփանյան

Մենք, ի վերջո, պե՞տք է հասցեագրենք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը. Գեղամ Ստեփանյան

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումին  «Ինչո՞ւ ԼՂ-ում հայեր չկան» թեմայով պանելային քննարկման ժամանակ մտահոգություն է հայտնել, թե ո՞րն է պատճառը, որ այն աշխատանքը, որ իրականացվում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի, նաեւ շահագրգիռ կազմակերպությունների կողմից՝ չի արտահայտվում ՄԱԿ-ի պատվիրակության զեկույցներում, Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցներում,- ի՞նչ չենք անում, որ չի հասնում նշված պավիրակությունների հոգուն, սրտին, մտքին,- նշել է Գեղամ Ստեփանյանը:

«Արձանագրեցինք, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, իսկ ես ասում եմ, որ տեղի է ունեցել Ցեղասպանություն: Ո՞րն է հաջորդ քայլը, մենք, ի վերջո, պե՞տք է հասցեագրենք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը: Եւ, արդյո՞ք այս կատարած աշխատանքը հենց դրան չպետք է միտված լինի, որ արդարության հաստատման ճանապարհին պահանջ ներկայացվի, որ արցախցիները պետք է վերադառնան իրենց տուն եւ ունենան այնտեղ ապրելու միջազգային հստակ երաշխիքներ»,- եզրափակելով իր խոսքը՝  նշեց ԱՀ ՄԻՊ Գ.Ստեփանյանը:

Ի պատասխան բարձրացված հարցերի, կազմակերպության ներկայացուցիչները նշեցին. «Ինչ վերաբերվում է վերադարձի իրավունքին, մեր ջանքերը, այո, միտված են դրան, բայց կարեւոր է թե այդ վերադարձը ինչպիսին պետք է լինի, ինչ պայմաններում։ Բոլորիս համար կարեւոր է, որ Արցախ վերադարձը լինի արժանապատիվ եւ անվտանգ, եւ այդ որոշումը պետք է կայացնի Արցախի ժողովուրդը:

Մեր՝ միջազգային  արդարադատությանը հասնելու, փորձերը նաեւ դրան են միտված, որպեսզի որոշ ընթացակարգերի, կառուցակարգերի, արձանագրումների միջոցով՝ համապատասխան անվտանգային երաշխիքներ մշակվեն, որպեսզի յուրաքանչյուր անձ կարողանա իր որոշումը կայացնի, վերադառնա՞, թե՛ ոչ»:

Անդրադառնալով մտահոգությանը, թե ինչու չենք հասնում միջազգային հանրության պատշաճ ուշադրության՝  նշվեց, որ 2016 թ-ից փորձում են հասնել միջազգային արդարադատության, սակայն դա ամենօրյա աշխատանք է  եւ շարունակում են այդ ուղղությամբ ջանքերի գործադրումը:

ԱՊԱՌԱԺ

1