«Մենք հիշում ենք Սումգայիթը». ԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդները փակել են Ադրբեջանի դեսպանատան փողոցը
Գլխավոր » Լրահոս » «Մենք հիշում ենք Սումգայիթը». ԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդները փակել են Ադրբեջանի դեսպանատան փողոցը

«Մենք հիշում ենք Սումգայիթը». ԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդները փակել են Ադրբեջանի դեսպանատան փողոցը

Ի հիշատակ 1988թ. փետրվարի 27-29-ին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած զանգվածային հայկական ջարդերի՝ ՀՅԴ Արևելյան Ամերիկայի Երիտասարդական միության անդամները փակել են Ադրբեջանի դեսպանատան փողոցը և կանգնեցրել այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին իրազեկման ակցիա իրականացնող գովազդային վահանակներով փողոցներում շրջող մեքենան:

Ցուցարարների ձեռքին կային անգլերենով պաստառներ. «Նախագա՛հ Բայդեն, դադարեցրու ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին», «Արցախն ուժեղ է», «Նախագահ Բայդեն, կանգնեցրու հայկական երկրորդ ցեղասպանությունը» եւ այլն:

Ցուցարարները վանկարկել են. «Մենք հիշում ենք Գուրգեն Մարգարյանին». «Հայաստանը խաղաղություն է ուզում, Ալիեւը Երեւանն է ուզում», «Արցախը Հայաստան է», «Մենք հիշում ենք Սումգայիթը»:

1