Մենք չենք կարող այլեւս ուրիշների շահերին ենթակա դառնալ. Արամ Ա
Գլխավոր » Լրահոս » Մենք չենք կարող այլեւս ուրիշների շահերին ենթակա դառնալ. Արամ Ա

Մենք չենք կարող այլեւս ուրիշների շահերին ենթակա դառնալ. Արամ Ա

Մենք չենք կարող այլեւս ուրիշների շահերին ենթակա եւ աշխարհաքաղաքական պայմաններին անձնատուր դառնալ: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը՝ անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին։

«Քաղաքական երկխոսությունը, ճկունությունը եւ իրապաշտությունը չպետք է մեզ առաջնորդեն վտանգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը եւ անկախությունը: Սա մեր ազգի ու հայրենիքի համար կարմիր գիծ է», — գրել է նա:

1