Մենք բարձրացնելու ենք Բաքվում գտնվող հայերի հարցն Ադրբեջանում. Վենս
«Այդ հարցը բարձրացվելու է: Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք ինչպես Հայաստանի վարչապետի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Վարչապետն ասում էր, որ ինքը լավատես է խաղաղության պայմանագրի հարցում՝ հաշվի առնելով, թե որտեղ ենք մենք հիմա և որտեղ էինք մի քանի ամիս առաջվա հետ: Այնպես որ, մենք իհարհե բարձրացնելու ենք մի շարք թեմաներ։ Կարծում եմ, որ մենք կշարունակենք շատ հաջող աշխատել թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի հետ»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։
Ադրբեջանը շարունակում է պահել առնվազն 19 հայ գերի, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը։
