Մեկնարկել են ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները
Գլխավոր » Լրահոս » Մեկնարկել են ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները

Մեկնարկել են ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները

Մայիսի 21-ին մեկնարկել են Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները:

Նիստը վարում էր ամենատարեց պատգամավորը՝ Մարսել Պետրոսյանը:

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում օրհնանքի խոսքով հանդես է եկել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը՝  հաշվիչ հանձնախմբի ստեղծում, Ազգային ժողովի նախագահի ընտրություն, ԱԺ նախագահի տեղակալի ընտրություն, մշտական հանձնաժողովների ստեղծում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ:

1