Մեկնարկել է Համազգայինի 9-րդ պատգամավորական ժողովը. 15 երկրներից ժամանել են պատվիրակություններ

Մայիսի 25-ին Երեւանում մեկնարկեց Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության 9-րդ պատգամավորական ժողովը։
Ժողովի մեկնարկը տրվեց Եռաբլուր զինվորական պանթեոն այցելությամբ, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին։ Եռաբլուրում ժողովականներին ուղղված խոսքով հանդես եկավ Համազգայինի Կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը։
Համազգայինի 9-րդ պատգամավորական ժողովին մասնակցում են 64 պատգամավորներ և հրավիրյալներ՝ աշխարհի 15 երկրներից։
Ժողովը կընթանա մայիսի 25-27-ը, որի ընթացքում կամփոփվեն Համազգայինի տարբեր կառույցների կողմից վերջին չորս տարվա կատարած աշխատանքները , կճշտվեն հետագա անելիքները, կընտրվի նոր Կենտրոնական վարչություն։


yerkir.am