40 000 դրամ միանվագ դրամական օժանդակություն է տրամադրվելու
Գլխավոր » Լրահոս » 40 000 դրամ միանվագ դրամական օժանդակություն է տրամադրվելու

40 000 դրամ միանվագ դրամական օժանդակություն է տրամադրվելու

Մեկնարկել է ԱՀ կառավարության 2023 թվականի մայիսի 12-ի N 346-Ն որոշմամբ սահմանված՝ ԱՀ շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ութերորդ միջոցառումը, որի շրջանակներում  նախատեսվում է ԱՀ-ում փաստացի բնակվող անձանց տրամադրել 40 000 ՀՀ դրամի չափով միանվագ դրամական աջակցություն։

Դրամական աջակցության տրամադրման կարգի և շահառուների շրջանակի մասին «Ապառաժ»-ը զրուցել է ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության Տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Անի Ավանեսյանի հետ։

«Ապառաժ»-ի հետ զրույցում Անի Ավանեսյանը նշեց, որ 8-րդ միջոցառման շրջանակներում 40 000 ՀՀ դրամի չափով միանվագ  դրամական օժանդակություն է տրամադրվելու ԱՀ-ում փաստացի բնակվող և չաշխատող անձանց՝ ներառյալ երեխաներին։

«Աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է հայտագրել առցանց դիմում, սակայն առցանց դիմում լրացնելու անհրաժեշտություն չունեն կենսաթոշակ և ամենամսյա պարգևավճար ստացող անձինք, բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով ամենամսյա դրամական օժանդակություն ստացող անձինք և շրջաններում բնակվող անձինք, բացառությամբ՝ շրջկենտրոնների։ Նրանց  օգնությունները կտրամադրվի այն եղանակով, որոնցով իրենք ստանում են իրենց կենսաթոշակը կամ ամենամսյա պարգևավճարը, դրամական օգնություն ստացող անձինք այն միջոցով, որոնցով  ստանում են իրենց դրամական օգնությունը, իսկ շրջանների բնակիչնեչը կստանան կանխիկ եղանակով՝ Արցախփոստի բաժանմունքների միջոցով։

Խոսելով միջոցառման շահառու չհանդիսացող, սակայն անչափահաս երեխաներ ունեցող քանաղաքացիների մասին, Անի Ավանեսյանը նշեց, որ նման քաղաքացիները պետք է առցանց մուտքագրեն իրենց տվյալները, որի հիման վրա արդեն կկարողանան լրացնել իրենց երեխաների տվյալները։

«Եթե անձը հնարավորություն չունի առցանց լրացնելու հայտադիմումը, կարող է ներկայանալ ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժիններ, ինչպես շրջկենտրոններում, այնպես էլ մայրաքաղաք Ստեփանակերտում։

1