Մեկնարկեց «Դրախտի ընտանիք» ծրագիրը
Գլխավոր » Լրահոս » Մեկնարկեց «Դրախտի ընտանիք» ծրագիրը

Մեկնարկեց «Դրախտի ընտանիք» ծրագիրը

Նոյեմբերի 25-ին ԱՄՍԱՐ ԲՀԿ-ի նախաձեռնությամբ ՀԱՍԵ Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնում սկիզբը դրվեց «Դրախտի ընտանիք» ծրագրին: Ծրագիրն ունի հատկանշական նպատակ. քրիստոնեական արժեքներով ամրապնդել նորապսակ զույգերին` ձևավորելով «Դրախտի ընտանիքներ»:

Ծրագրի շահառուներն են Արցախից բռնի տեղահանված երիտասարդ ընտանիքները:

Այս նախաձեռնությունը համատեղում է 3 կարևոր բաղադրիչներ, որոնք կարող են ընտանիքների ամրության երաշխիք հանդիսանալ. հոգևոր, հոգեբանական ու սոցիալական:

«Դրախտի ընտանիք» ծրագրի շրջանակներում զույգերի հետ աշխատում են հոգևորականը, հոգեբանը։

Զույգերը մասնակցում են նաև Սոցիալական մեդիա մարքեթինգի (ՍՄՄ) մասնագիտական հմտությունների դասընթացին, ինչը հնարավորություն կտա ընտանիքներին ստեղծել եկամտի աղբյուր և լուծել կենցաղային խնդիրները:

1