Մեքսիկայի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր » Լրահոս » Մեքսիկայի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Մեքսիկայի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Մեքսիկայի Սենատը փետրվարի 8-ին ընդունել է փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

Այս մասին հայտնում են Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունից: Միաժամանակ Սենատը հորդորում է Արտաքին հարաբերությունների քարտուղարությանը՝ աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։

1