Մայոր Լենդրուշ Խաչատրյանի բուժումը շարունակվելու է ՌԴ-ում

44-օրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած ԱՀ ՊԲ «Եղնիկներ» զորամասի գումարտակի հրամանատար մայոր Լենդրուշ Խաչատրյանի բուժումը շարունակվելու է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գործող «Три сестры» վերականգնողական կենտրոնում:
Գերմանիայի Medical park Berlin հիվանդանոց տեղափոխման հետ կապված խնդիրները հաշվի առնելով՝ հարազատները որոշել են բուժումը շարունակել ՌԴ-ում: Լենդրուշը հուլիսի 10-ին տեղափոխվել է «Три сестры» վերականգնողական կենտրոն և այժմ հետազոտություններ է անցնում այնտեղ:
Լենդրուշ Խաչատրյանի հարազատները մեզ հետ զրույցում շնորհակալություն են հայտնել բոլոր նվիրատուներին, սրտացավ մարդկանց, պետական մարմիններին, որոնց շնորհիվ հավաքագրվել է բուժման նախնական շրջանի համար անհրաժեշտ գումարը և կազմակերպվել տեղափոխումը:

