Մարտունու Մերուժը կդառնար 55 տարեկան
Այսօր Արցախյան շարժման ու պատերազմի ակտիվ մասնակից, Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, «Մարտական խաչ առաջին աստիճանի» շքանշանակիր Մերուժան Մոսիյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 55 տարեկան:
Մերուժան Մոսիյանի հարազատները, մարտական ու գաղափարական ընկերներն անվանի հրամանատարի, քաղաքական ու ռազմական գործչի ծննդյան օրը հարգանքի տուրք են մատուցել նրա շիրիմին:
Այնուհետև ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ Մարտունի քաղաքում կայացել է հուշ-ցերեկույթ, որի ընթացքում Մերուժան Մոսիյանի ընկերները կիսվել են ընկերոջ, հարազատի, զինվորի, հրամանատարի, գաղափարի մարտիկի հետ կապված հիշողություններով: