Մարտունու երեկոները՝ ազգային ոգով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Մարտունու երեկոները՝ ազգային ոգով

Մարտունու երեկոները՝ ազգային ոգով

ՀՅԴ Երիտասարդական միությունը Մարտունի քաղաքի երիտասարդական կյանքն աշխուժացնելու համար Մարտունու քաղաքապետարանի աջակցությամբ նախաձեռնել է միջոցառումների շարք։

Այսօր՝ հուլիսի 19-ի երեկոյան, պատանի հանդիսատեսի համար կազմակերպվել էր բացօթյա մուլտֆիլմերի դիտում։ Ցուցադրվել են մայիսյան հերոսամարտերի և «Անահիտ» հեքիաթի մասին պատմող մուլտֆիլմեր, որին հաջորդել են ազգային երգն ու պարը։

Ծրագրին մասնակցել են նաև ՀՅԴ պատանեկան բակային ճամբարի անդամները։

1