Մարտի 8-ը Շոշի Ագոյի՝ Արգամ Հարությունյանի հիշատակի օրն էր
Գլխավոր » Գաղափարական » Մարտի 8-ը Շոշի Ագոյի՝ Արգամ Հարությունյանի հիշատակի օրն էր

Մարտի 8-ը Շոշի Ագոյի՝ Արգամ Հարությունյանի հիշատակի օրն էր

1994թ. մարտի 8-ին ծառայողական պարտքը կատարելիս Վարանդայի դիրքեր տանող ճանապարհներից մեկի վրա արկի պայթյունից զոհվել է Արգամ Հարությունյանը (Դաշնակ Ագո) 26 տարեկան)։

Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի մեկ որդի։ Հանգչում է Շոշ գյուղում, որտեղ կանգնեցվել է նրա հուշարձանը։

1990-ին կազմավորել է Շոշի պարտիզանական ջոկատը (հետագայում` վաշտ), 1991–1992-ին` Շոշի ձորակի գյուղերի (Քարինտակ, Մխիթարաշեն, Չանախչի, Գոմեր, Վերին Սզնեք, Ներքին Սզնեք, Կարմիրգյուղ ևն) կամավորական միացյալ ջոկատների գլխավոր հրամանատար: 1992-ից ջոկատները ներառվել են Ա. Ղուլյանի («Բեկոր»)` 1-ին վաշտի կազմում, որի հիմքի վրա 1992-ի սեպտեմբերից ձևավորվել է Կենտրոնական պաշտպանական շրջանի գումարտակ (Արգամ Հարությունյանը նշանակվել է շտաբի պետ): 1990–1994-ին մասնակցել է Շոշի ձորակի գյուղերի ինքնապաշտպանական, Կրկժանի, Շուշիի, Ֆիզուլիի ազատագրական մարտերին:

Արգամ Հարությունյանին շատ հաճախ ընկերները կոչում են Շոշի Ագո՝ հայրենի գյուղի անունով: Այս անվան տակ ամփոփված է մի ամբողջ մարտական կենսագրություն: Շոշի Ագոն այն առաջիններից էր, ով Արցախյան շարժման նախօրեին գիտակցում էր, որ զենքի անհրաժեշտություն է լինելու,միայն զենքով ու միասնականությամբ կարող են հասնել բաղձալի ազատությանը: Ագոն առաջիններից էր, ով զինվորագրվեց Արցախի պաշտպանությանը:

1