Մարտի 2-ը Արցախ Բունիաթյանի ծննդյան օրն է
«Էն ժամանակ, երբ սկսեն ճշմարիտ գնահատել մեզ, էլ չենք լինի…»:
Ա. Բունիաթյան
Մարտի 2-ը ԱՀ վաստակավոր բժիշկ, ՀՀ գրողների միության անդամ, գրող, հրապարակախոս, հասարակական, քաղաքական գործիչ, դաշնակցական Արցախ Բունիաթյանի ծննդյան օրն է:
Արցախ Բունիաթյանը բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, որոնցում ներկայացված է Արցախը, պատերազմը, դրա մասնակիցները: 1992թ. սկզբներից մինչև 1995թ. նոյեմբերը Մարտակերտի շրջանի դաշտային հոսպիտալի կազմում որպես վիրաբույժ մասնակցել է մարտական գրեթե բոլոր գործողություններին: Եվ այդ ողջ շրջանը դարձել է նրա ութհատորյակի գրական հարուստ նյութը: «Արյունոտ օրեր» գիրքը լույս է տեսել 8 հատորով: Վերջին հատորը՝ «Հուշագրությունը», ներկայացնում է 1994 թվականի մայիս ամիսը: Այս և բոլոր հատորները գրվել են օրագրի ձևով:
Ծնվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում, 1939թ. մարտի 2-ին:
Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:
1950թ. ընտանիքը տեղափոխվել է Արմավիր (նախկին Հոկտեմբերյան) քաղաք: Հայրը` Ասլան Բունիաթյանը, Աշտարակի շրջանի Կոշ գյուղից էր:
1956թ. ավարտել է Արմավիրի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1959- 65 թթ. սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական բաժնում:
1965-68թթ. աշխատել է Ցելինոգրադի մարզի Ադբասարի քաղաքային հիվանդանոցում որպես վիրաբույժ:
Հայաստան վերադառնալուց հետո աշխատել է Լենինականի երկաթգծի հիվանդանոցում:
1968թ. աշխատանքի է անցել Աբովյանի շրջանային հիվանդանոցում:
1988թ. ղարաբաղյան շարժման Աբովյան քաղաքի ակտիվ անդամներից էր: 1990թ.-ից ՀՅԴ շարքերում է:
1992թ. սկզբներից մինչև 1995թ. նոյեմբերը Մարտակերտի շրջանի դաշտային հոսպիտալի կազմում որպես վիրաբույժ մասնակցել է մարտական գրեթե բոլոր գործողություններին:
1996-2008թթ. ԼՂՀ Քաշաթաղի շրջանի (նախկին Լաչին) բուժմիավորման գլխավոր բժիշկն էր:
Մահացել է 2012 թ. հուլիսի 18-ին:
1994թ. մայիսին պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով:
1998թ. մայիսին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Հերացու» մեդալով:
2000թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
Վիրաբուժությանը, ինչպես նաև հիվանդների հոգեկանի կարգավորմանը նվիրված մի քանի տասնյակ գիտական, մասնագիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է:
2004թ. պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով:
2007թ. դեկտեմբերից Հայաստանի գրողների միության անդամ է:
2008թ. ապրիլի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով:
2008թ. ապրիլի 22-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով արժանացել է վաստակավոր բժշկի կոչման:
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Արցախ Բունիաթյանն արժանացել է կառավարական ու գերատեսչական բազում պարգևների: 1998թ. մայիսին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Հերացու» մեդալով: 2008թ. ապրիլի 22-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով արժանացել է վաստակավոր բժշկի կոչման: Բայց ամենամեծ գնահատականը բազմաթիվ փրկված կյանքներն ու նրա մասին բարի հիշողություններն են:
