Մարտի 1-ին, ժամը 18։00-ին Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը՝ Բաղրամյան պողոտայում

Հարգելի՛ հայրենակիցներ, Հաշվի առնելով վերջին զարգացումներն ու ստեղծված իրավիճակը՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը որոշում է կայացրել երկուշաբթի օրվա հանրահավաքն անցկացնել ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում։ Այս հանրահավաքին կարևոր է յուրաքանչյուրիդ մասնակցությունը։
Մեր մասնակցությամբ պետք է վերահաստատենք, որ չենք հանդուրժելու մեկ հոգու կողմից պետական բոլոր ինստիտուտների կազմաքանդումը, կանգնելու ենք մեր Բանակի, Հանրապետության նախագահի կողքին և մինչև վերջ պաշտպանելու ենք մեր պետականությունը՝ նույնը պահանջելով նաև մյուս կառույցներից։ Այս իշխանության հեռացումն անխուսափելի է:
Համախմբե՛նք մեր ուժերն ու վճռականորեն հասնենք դավաճանի հեռացանը։
Հայրենիքի փրկության շարժում
yerkir.am